Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մեծ հարված է համարում Հայաստանի զարգացմանը

Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մեծ հարված է համարում 
Հայաստանի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մեծ հարված է համարում Հայաստանի համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ հայ ժողովրդից, իշխանություններից երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ապաքինվեն, ոտքի կանգնեն, իսկ դա հետ է գցել երկրի զարգացումը և մյուս ծրագրերի իրականացումը: «Այդ օրերին առնվազն երկու անձի շուրջ կար համախմբում, դա ակնհայտ էր: Այդ վստահության արդյունքում էր, որ որևէ մեկը կասկածի տակ չէր դնում ընտրությունները: Բոլորն ընդունում էին այդ դաշինքի իշխանությունը, սա մեծ պլատֆորմ էր, որի վրա կարելի էր մեծ հեռանկարային ծրագրեր կառուցել, իրավիճակի սթափ գնահատում կար` երկիրը գտնվում է ծանր ճգնաժամային վիճակում և այդ իրավիճակը փոխելու խնդիրներ էր դրվում, առաջին անգամ սեկվեստր արվեց բյուջեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց պատգամավորը` վստահություն հայտնելով, որ, եթե այդ թիմը մնար, այդ համախմբվածությունը մնար, անպայման իր դրական արդյունքները տալու էր:

Ռուստամյանն ընդգծեց` թեև ոճրագործության իրականացնողները ձերբակալված են, սակայն հասարակության մեջ, այնուամենայնիվ, մնացել է այն տպավորությունը, որ հոկտեմբերի 27-ի դեպքերի  լիարժեք բացահայտում չի կատարվել: «Իհարկե, այսպիսի դեպքերը  միանշանակ ընկալում չեն առաջացնում, բայց ես, նաև հետեւելով 18 տարիների դինամիկային, տեսնում եմ, որ ծայրահեղացված վարկածներ այսօր գոնե չեն հնչեցվում»,- ասաց նա` հավելելով, որ մի խավ կա, որ բավարարված չէ, և դա խոսում է այն մասին, որ 18 տարի  այդ դեպքերի հետ կապված բեռը, ծանր զգացողությունը մեզ ուղեկցել է:

Ռուստամյանը նաև չբացառեց, որ հնարավոր է` այդ ոճրագործության իրականացման հարցում եղել է դրսի միջամտություն: «Ես միշտ ասում եմ, որ որևէ բան չի կարելի բացառել, որովհետև եթե որևէ բան քրեական գործի հետ բացառում ես, դա նշանակում է, որ լավ տիրապետում ես բոլոր նյուանսներին: Քանի ամբողջությամբ չի բացահայտվել և լիարժեք համոզում չի առաջացել, ես որևէ մի վարկած չեմ կարող բացառել»,- ընդգծեց պատգամավորը:

Նրա խոսքով`  միանշանակ է, որ հոկտեմբերի 27-ը շահավետ էր մեր երկրի թշնամիներին: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ արտաքին ուժերից Ռուսաստանի միջամտությունն է բացառում:«Հայաստանի թշնամին Ռուսաստանը չէ: Այդ վարկածներից գոնե ազատվեցինք, շատ ծայրահեղացված վարկածներ գոնե այսօր չեն քննարկվում, բայց ես չեմ բացառում, որ դրսի ուժերը մասնակից լինեն»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]