1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներն այցելել են ԱԺ

Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներն այցելել են ԱԺ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 26-ին խորհրդարան են այցելել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները: Հյուրերը նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, որից հետո ավանդական բաց դասի շրջանակում նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Բաց դասն ԱԺ փոխնախագահի առաջարկով ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Ուսանողների հետ անկեղծ զրույցի ժամանակ Էդուարդ Շարմազանովն իր տեսակետներն է հայտնել քաղաքական տարբեր հարցերի, հասարակական-քաղաքական տարբեր երեւույթների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Էդուարդ Շարմազանովը, խոսելով «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին, նշել է, որ միանշանակ դեմ է բռնությանը, սակայն օրենքի նախագծի նախնական տարբերակը խնդրահարույց է: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ խորհրդակցել է իրավաբանների հետ եւ կառավարությանը ներկայացրել առաջարկներ: Նա հույս է հայտնել, որ դրանք կընդունվեն գործադիր մարմնի կողմից:

Ուսանողներին հետաքրքրել է նաեւ սահմանամերձ շրջանների գրադարանների հարցը:

Խորհրդարանի փոխնախագահը խորհուրդ է տվել ուսանողներին լինել նախաձեռնող եւ ներկայացնել խնդիրների լուծման իրենց տարբերակները:

«Դուք մեր երկրի ամենաերջանիկ սերունդն եք, որովհետեւ ծնվել եւ ապրում եք անկախ Հայաստանում»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Հանդիպման ավարտին, ավանդույթի համաձայն, ուսանողները լուսանկարվել են Էդուարդ Շարմազանովի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]