Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԺ քառօրյա. սպասվում են քվեարկություններ. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. սպասվում են քվեարկություններ. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի վերջին նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորները սպառել են քառօրյա նիստերի օրակարգը, և հոկտեմբերի 27-ի նիստում քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Առաջին ընթերցմամբ ընդունելու համար քվեարկության կդրվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որի քննարկումն անցած երկու օրերի ընթացքում անցավ բավականին թեժ մթնոլորտում:

Պատգամավորները կքվեարկեն նաև «Քաղաքական ապաստան տալու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Արտակարգ դրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ օրենքի նախագծեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]