Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է. Յոհաննես Հան

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է. Յոհաննես Հան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանը խոսել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակում:

«Հայաստանի հետ համաձայնագիրն անկասկած ստորագրվելու է: Կարծում եմ՝ դա կարվի գագաթնաժողովի շրջանակում: Սա հստակ է, և այս հարցում որևէ այլ քննարկում չի կարող լինել»,- հայտարարել է նա:

Հանը դրական է որակել այն ազդանշանները, որ իրենց ստանում են՝ կապված Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրման հետ:  «Կարևոր է այն, որ սա առաջին դեպքն է, երբ համաձայնագիր է կնքվում մի երկրի հետ, որը ԵԱՏՄ անդամ է: Այսինքն, հնարավոր է լինել ԵԱՏՄ անդամ, բայց միևնույն ժամանակ հեռահար համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: Սա ցույց է տալիս, որ հնարավոր է համագոյություն՝ տվյալ դեպքում ի շահ Հայաստանի ժողովրդի»,- ասել է հանձնակատարը:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 24-ին Բրյուսելում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]