Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ում Թուրքիային նախազգուշացրել են ՌԴ-ից C-400 համակարգեր ձեռք բերելու հետևանքների մասին

ՆԱՏՕ-ում Թուրքիային նախազգուշացրել են ՌԴ-ից C-400 համակարգեր ձեռք բերելու 
հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պետր Պավելը Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային  համակարգեր ձեռք բերելու հետևանքների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, գեներալի խոսքով, եթե այդ գործարքը կայանա, Անկարան չի կարող ինտեգրվել դաշինքի հակաօդային պաշտպանության միասնական համակարգին:

«Սուվերենության սկզբունքը, իհարկե, գործում է նաև ռազմական տեխնիկայի ձեռքբերման պարագայում, սակայն երկրները սուվերեն են ինչպես իրենց որոշումները կայացնելու հարցում, այնպես էլ այն ժամանակ, երբ ստիպված են լինում բախվել այդ որոշման հետևանքներին»,- հայտարարել է Պավելը՝ պատասխանելով ՌԴ-ից C-400 համակարգեր ձեռք բերելու Թուրքիայի ծրագրերի վերաբերյալ լրագրողների հարցին:

Նա ընդգծել է, որ C-400 համակարգերը՝ որպես միասնական համակարգում չընդգրկված առանձին միավորներ, խնդիրներ կստեղծեն դաշնակիցների այն միջոցների համար, որոնք կարող են տեղակայվել Թուրքիայի տարածքում:  Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ում Անկարայի դաշնակիցների կողմից բանական քայլ կլինի բոլոր անհանգստացնող հարցերի քննարկումը՝ մինչև գործարքի եզրափակիչ փուլին հասնելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]