Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետությունը մշակում է ստոմատոլոգիական տուրիզմի զարգացման միջոցառումներ

Պետությունը մշակում է ստոմատոլոգիական տուրիզմի զարգացման միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման նպատակով` ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում,  առողջապահության նախարարությունն իր հարկի տակ էր հավաքել ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների ղեկավարներին, ոլորտի պատասխանատուներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ ծառայությունը Հայաստանում ամուր հիմքերի վրա է` հարուստ ավանդույթներով, և երկիրը մեծ պոտենցիալ ունի միջազգային շուկայում մրցունակ դառնալու: Ուսումնասիրությունները վկայում են, որ հայկական ծագումով զբոսաշրջիկների Հայաստան այցերի գրեթե 12%-ը կատարվել է բուժման նպատակով:

Հաշվի առնելով բժշկական տուրիզմի զարգացման միջազգային փորձը և ստոմատոլոգիական ոլորտում Հայաստանի ձեռքբերումները` ՀՀ առողջապահության ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների կողմից մշակվել են մի շարք միջոցառումներ` ուղղված ստոմատոլոգիական կազմակերպությունների վերաբերյալ միջազգային հարթակներում տեղեկատվության տարածմանը:  

Բժշկական օգնության քաղաքականության վարչության մասնագետ Անի  Ռուբենյանը մանրամասն ներկայացրեց տեղեկատվական առցանց հարթակում կազմակերպությունների ընդգրկվելու նպատակը, առավելություններն ու հիմնական պայմանները, ինչպես նաև հետադարձ կապի մեխանիզմները:

Ոլորտի մասնագետները բարձր գնահատեցին իրականացված աշխատանքները, ներկայացրեցին իրենց առաջարկները` հատկապես կարևորելով մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները ներառել նախագծի վերջնական տարբերակում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]