Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրոպայի ամենահարուստ միապետը Լիխտեյնշտեյնի կառավարիչն Է

Եվրոպայի ամենահարուստ միապետը Լիխտեյնշտեյնի կառավարիչն Է
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ամենահարուստ միապետը Լիխտեյնշտեյնի կառավարիչ իշխան Հանս Ադամ Երկրորդն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Bloomberg-ը: Նրա կարողությունը գնահատվում Է մոտավորապես 4,4 մլրդ դոլար: Հանս Ադամը 444-րդ տեղն Է զբաղեցնում գործակալության կազմած միլիարդատերերի գլոբալ վարկանիշում:

Համեմատության համար նշենք, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հարստությունը կազմում Է 380 մլն դոլար:

Իշխանը փողերի մեծ մասը վաստակել Է LGT Group մասնավոր բանկի շնորհիվ, որն զբաղվում Է ամբողջ աշխարհում գերհարուստ մարդկանց սպասարկմամբ: Ընթացիկ տարում վարկային կազմակերպության շուկայական կապիտալիզացիան աճել Է 64 տոկոսով: Եվրոպական բանկերի բաժնետոմսերի միջնակշռված արժեքն արտացոլող Euro Stoxx Banks ինդեքսի գնանշումների միջին աճը չորս անգամ պակաս Է եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]