1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ Նախագահը մրցանակներ հանձնեց հայերեն ժեստերի լեզվով հավելվածի հեղինակներին

ՀՀ Նախագահը մրցանակներ հանձնեց հայերեն ժեստերի լեզվով հավելվածի 
հեղինակներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը  պլանշետներ նվիրեց Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի հինգ աշակերտուհիների, ովքեր հաղթել են «Թեքնովեյշն» մրցույթում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աղջիկների թիմը մրցույթի «կրթություն» անվանակարգում ստեղծել է «Հայերեն ժեստերի լեզու» հավելվածը: Մրցանակակիրներից Վարդանուշ Նազարեթյանն ասաց, որ գաղափարն իրենց մոտ հանկարածակի է ծնվել: «Մենք այդ մտքին եկանք այն ժամանակ, երբ մեր դպրոց եկավ մեր ընկերներից մեկի բարեկամը: Մենք նրա հետ շփվելու արդյունքում հասկացանք, որ լսողական խանգարումներ ունի եւ մեզ համար  նպատակ դարձավ ստեղծել ժեստերի լեզվով հայերեն հավելվածը»,-ասաց նա:

Աղջիկների թիմը 10 հազար դոլար մրցանակ էր ստացել, որն օգտագործելու է զարգացնելու համար այդ հավելվածը: Այն հետագայում կներդրվի Google եւ iOS համակարգերում:

 «Թեքնովեյշն» մրցույթը աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթ է`10-18 տարեկան աղջիկների համար: Այս տարի մրցույթին մասնակցել են 105 երկրների 3000-ից ավելի թիմեր: Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է Միացյալ Նահանգների Սիլիկոնային հովտում` Google-ի գլխամասային գրասենյակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]