Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վախճանվել է նկարիչ Սարո Գալենցը  

Վախճանվել է նկարիչ Սարո Գալենցը

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է նկարիչ, դիզայներ, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, «Կալենց» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ Սարո Գալենցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա կյանքից հեռացել է 71 տարեկանում: 

Սարո Գալենցը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հարություն Կալենցի և ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արմինե Կալենցի որդին է։ Ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում: Այդ տարվա գարնանը՝ մայիս ամսին Սարո Գալենցի ծնողները նրա ավագ եղբոր՝ Արմեն Գալենցի հետ մշտական բնակվելու էին տեղափոխվել Լիբանանից Հայաստան։
Ավարտելով Երևանի Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը` 1960-1965 թվականներին սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում։ Այնուհետև նկարչություն և տեքստիլ դիզայն է սովորել Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում, հետագայում`
Տալլինի (Էստոնիա) գեղարվեստի ինստիտուտում։

Սարո Գալենցի ստեղծագործությունները ներկայացվել են «Հայկական արվեստ» միջազգային խմբային ցուցահանդեսների շարքում՝ ՌուսաստանումՖինլանդիայումԲուլղարիայումՀնդկաստանումՇրի ԼանկայումՍիրիայում և Կանադայում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]