Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Եզակի լուծումներ, որ կիրառվում են ողջ աշխարհում. ՀՀ Նախագահը պարգեւներ հանձնեց ՏՏ ոլորտի լավագույն մասնագետներին

 Եզակի լուծումներ, որ կիրառվում են ողջ աշխարհում. ՀՀ Նախագահը պարգեւներ 
հանձնեց ՏՏ ոլորտի լավագույն մասնագետներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 26-ին ամենամյա կրթական պարգեւներ հանձնեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն ուսանողներին եւ աշակերտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի կրթական պարգեւի է արժանացել 26 ուսանող եւ 17 աշակերտ 6 բուհերից եւ 8 ավագ դպրոցներից: Սերժ Սարգսյանը շնորհավորեց բարձր առաջադիմություն ցուցաբերած և այս տարվա կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին՝ մաղթելով, որ այդ մրցանակները լինեն նրանց առաջին քայլերը մեծ հաջողությունների ճանապարհին:

«Ուրախալի է, որ տարիների այս աշխատանքն արդեն արդյունքներ է տալիս: Մենք տեսնում ենք հայկական նոր ստարտափեր, որոնք ամուր տեղ են սկսում զբաղեցնել համաշխարհային շուկայում: Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր մասնագետների մշակած ծրագրերը ներբեռնվում են աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկանց ձեռքի հեռախոսներին: Ունենք բազմաթիվ դրական օրինակներ, երբ հենց հայաստանցի մասնագետներն են գտել եզակի լուծումներ, որոնք կիրառվում են ողջ աշխարհում»,-ասաց Նախագահը՝ հավելելով, որ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները հեշտությամբ սահմաններ և մաքսակետեր են հաղթահարում, անգամ անբարյացկամ հարևանների կողմից փակված սահմանների դեպքում: 

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով` հինգ տարվա ընդմիջումից  հետո այս տարի մրցանակակիրների ցուցակում կար գլխավոր մրցանակակիր: «Այս մրցանակը տրվում է այն անձանց, ովքեր ունեն բացառիկ ունակություններ: Վերջին 12 տարիների ընթացքում մենք ունեցել ենք 3 գլխավոր մրցանակակիր, որոնք ուղղակի զարմացրել են հանձնաժողովի անդամներին իրենց բացառիկ ընդունակություններով, մտքի ճկունությամբ եւ գիտելիքների անսպառ պաշարով»,-ասաց նա:

Նախագահի ամենամյա գլխավոր մրցանակին այս տարի արժանացած ԵՊՀ ասպիրանտ Թորգոմ Եզեկյանն ասաց, որ փորձում է զբաղվել այնպիսի խնդիրներով, որոնք այսօր արդիական են: «Իմ աշխատանքները հիմնականում վերաբերում են նանոմասնիկների հետ լույսի փոխազդեցությանն ու դրա տարատեսակ կիրառություններին: Սա ավելի շատ ֆիզիկա է, որը կարող է կիրառվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Շարունակելու եմ իմ գիտական աշխատանքը կատարել»,-հավելեց նա:

 ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի պարգեւը հիմնվել է նախագահի 2005 թվականի հունիսի 2-ի կարգադրությամբ: Ցայսօր 452 ուսանող եւ աշակերտ արժանացել է ՏՏ ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգեւին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]