Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լիճքում պետական միջոցներով կառուցվում են մշակույթի տուն եւ մանկապարտեզ

Լիճքում պետական միջոցներով կառուցվում են մշակույթի տուն եւ մանկապարտեզ

ԳԱՎԱՌ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով կառուցվում են մշակույթի տուն եւ մանկապարտեզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը, շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսից եւ ավարտին կհասցվեն տարեվերջին:

Մշակույթի տան եւ մանկապարտեզի կառուցման համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հատկացվել է 150 միլիոն դրամ: «Շինարարությունն ընթանում է 1990 թվականից եւ կիսակառույց մնացած մշակույթի տան շենքում, որի երկրորդ հարկը, ըստ նախագծի ապամոնտաժվել է, արդեն ունենալու ենք միահարկ կիսանկուղային կառույց: 10 սենյակ եւ դահլիճ ունենալու է մշակույթի տունը, իսկ մանկապարտեզը նախատեսված է 3 խմբի համար: Մինչեւ տարեվերջ շենքը պատրաստ կլինի շահագործման, իսկ այդ ընթացքում մենք միջոցներ ենք որոնելու կահավորման համար: Ամենայն հավանականությամբ, մանկապարտեզը եւ մշակույթի տունը Լիճքում կբացվեն 2018 թվականին: Կառավարության հոգածությամբ եւս երկու կարեւոր հիմնախնդիր է լուծվում Լիճքում»,-պատմեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]