Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուսական մաքսատունը գտել Է երրորդ երկրների միջոցով թուրքական լոլիկի վերաարտահանումը կանխելու եղանակը

Ռուսական մաքսատունը գտել Է երրորդ երկրների միջոցով թուրքական լոլիկի վերաարտահանումը կանխելու եղանակը
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական մաքսատունը, Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ համատեղ, թուրքական լոլիկն այս երկրների տարածքով Ռուսաստան վերաարտահանումը կանխելու արդյունավետ եղանակ Է գտել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է Ռուսաստանի Մաքսային դաշնային ծառայության առաջին փոխղեկավար Ռուսլան Դավիդովը:

«Ապրանքի ծագման երկրի որոշումը բավականին բարդ ընթացակարգ Է, հատկապես երբ ապրանքը գալիս Է աշխարհագրական առումով մոտիկ տարածաշրջաններից: Ավելի դյուրին Է եվրոպական ծագման խնձորները տարբերել լատինամերիկյանից, քան, ասենք, թուրքական եւ ադրբեջանական լոլիկը: Այդ խնդիրը հրատապ Էր մեկ տարի առաջ եւ այս տարվա սկզբին»,-ասել Է Դավիդովը: Սակայն այժմ, նրա խոսքով, այն հաջողվել Է լուծել:

«Արվել Է հետեւյալը. մենք, ինչպես հայ, այնպես Էլ ադրբեջանցի գործընկերների հետ ստեղծեցինք միջգերատեսչական աշխատանքային խմբեր: Նրանց խնդիրն այն Է, որ ներկայացնեն ապրանքների շարժի թափանցիկ շղթան»,-պատմել Է Դավիդովը: Ռոսպոտրեբնադզորի, Ռոսսելխոզնադզորի եւ մաքսատան ներկայացուցիչները, որոնք մտնում են այդ աշխատանքային խմբերի մեջ, ժամանում են Ադրբեջանի եւ Հայաստանի այն ձեռնարկություններ, որոնք զբաղվում են Ռուսաստան լոլիկի արտահանմամբ:

«Մենք ուսումնասիրում ենք՝ ինչ արտադրական հզորություններ, գյուղատնտեսական հողատարածքներ կան այնտեղ, որոշում ենք արտադրողականությունը, արդյունքում ստանում ենք այն պատկերը, թե ինչ ծավալներ կարող են մատակարարվել: Ուղեկցող փաստաթղթերից այնուհետեւ կարելի Է տեսնել՝ որ տնտեսությունից Է գալիս կոնկրետ բեռը: Եվ մենք գիտենք, որ այն իրապես այնտեղ արտադրված ապրանք Է»,-ասել Է Դավիդովը: Այսպիսով, երկիրը փաստորեն չի կարող ավելի շատ ապրանք մատակարարել Ռուսաստանին, քան արտադրում Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]