Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Apple-ը կրկնակի կկրճատի iPhone X-ի մատակարարումները. Nikkei

Apple-ը կրկնակի կկրճատի iPhone X-ի մատակարարումները. Nikkei
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը կրկնակի կկրճատի iPhone X սմարթֆոնի մատակարարումների ծավալները, որոնք պլանավորված Էին այս տարվա համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Nikkei թերթը:

Ստեղծված իրադրության պատճառն օգտատիրոջ անձի ճանաչման գործառույթի հետ կապված տեխնիկական խնդիրներն են: Գործակալության տվյալներով, դժվարություններն առաջացել են OLED-պանելների միացման ժամանակ, ու թեեւ խնդիրն ընդհանուր առմամբ լուծել են դեռ հուլիսին, օգտատիրոջ անձի ճանաչման մոդուլն հավաքելիս ծագող դժվարությունները շարունակվել են: Ինչպես հաղորդվում Է, իրադրությունը հաջողվել Է շտկել միայն սեպտեմբերի վերջին:

Apple-ը պետք Է արտադրի ամսական մոտավորապես 10 մլն iPhone X, սակայն, հաշվի առնելով այն, որ սմարթֆոնի վաճառքների մեկնարկը նշանակված Է նոյեմբերի 3-ին, այս տարի ընկերությունը կկարողանա մատակարարել միայն 20 մլն սարք, ինչը կրկնակի պակաս Է նախապես պլանավորվածից, նշում Է Nikkei-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]