1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թրամփը վերսկսել Է փախստականների ընդունումն ԱՄՆ

Թրամփը վերսկսել Է փախստականների ընդունումն ԱՄՆ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր Է ստորագրել երկիր փախստականների ընդունումը վերսկսելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տունը:

Փախստականների ընդունման՝ հոկտեմբերի 24-ին լրացած 120-օրյա արգելքն ուժեղացրեց երկրի անվտանգությունը, ասված Է հրամանագրի տեքստում:

«Պետքարտուղարը, ներքին անվտանգության նախարարը եւ ազգային հետախուզության տնօրենը եզրակացություն են տվել առ այն, որ փախստականների ընդունման ծրագրում կատարված բարելավումները միանգամայն համարժեք են այն բանին, որ ապահովեն ԱՄՆ-ի անվտանգությունն ու բարեկեցությունը, ինչպես նաեւ եզրակացություն են տվել, որ պետքարտուղարը եւ նախարարները կարող են վերսկսել այդ ծրագիրը, ընդ որում հատուկ միջոցներ են ձեռնարկվելու առանձին կատեգորիաների փախստականների նկատմամբ, որոնց մուտքը երկիր դեռեւս պոտենցիալ սպառնալիք Է ԱՄՆ-ի անվտանգությանը»,-նշվում Է Թրամփի հրամանագրում:

Դրա հետ մեկտեղ, լրացուցիչ սահմանափակումներ են մտցվում մի շարք երկրներից փախստականների ընտրելիս, որոնք կգործեն 90 օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]