Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպաները հնարավորություն կունենան օգտվել մատչելի պայմաններով հիփոթեքային ծրագրից

Սպաները հնարավորություն կունենան օգտվել մատչելի պայմաններով հիփոթեքային 
ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով հայկական զինված ուժերում ծառայող սպաները ծառայության ընթացքում մեկ անգամ կկարողանան օգտվել Հայաստանում գործող հիփոթեքային բոլոր առաջարկներից շատ ավելի լավ պայմաններով հիփոթեքային ծրագրից: Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այստեղ հաշվարկն այնպիսին է, որ սպան ծրագրից օգտվելու դեպքում միայն մայր գումարն է մարելու, որովհետև տոկոսները սուբսիդավորվելու են պետության կողմից և եկամտահարկի վերադարձի միջոցով: Սպան 20 տարվա ընթացքում մարելու է միայն մայր գումարը, ընդ որում՝ մայր գումարի միայն 90 տոկոսը, որովհետև 10 տոկոս կանխավճարը հատուցելու է պաշտպանության նախարարությունը՝ իր ելքային նպաստի հաշվին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարզաբանեց նախարարը:

Նա հավելեց, որ սա մինչև հիմա ամենամատչելի հիփոթեքային ծրագիրն է, որը երաշխավորելու է, որ ծրագրին միանալու երրորդ-չորրորդ տարում սպան արդեն ունենալու է բնակարան և կարողանալու է այն լիարժեք տնօրինել: «Եթե սպան այլ վայրում է ծառայում, կարող է այդ բնակարանը վարձով տրամադրել և այդ գումարով մարել վարկի մայր գումարը: Իսկապես, շատ գրավիչ պայմաններ ենք առաջարկում»,- ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]