Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արմեն Ջիգարխանյանն ապահարզանի դիմում է ներկայացրել

Արմեն Ջիգարխանյանն ապահարզանի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Արմեն Ջիգարխանյանը կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկիից ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

 Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հայտնել է, որ դերասանը  խնդրել է դատական նիստերն անցկացնել փակ ռեժիմով: Նրա խոսքով՝ Ջիգարխանյանի կինը նրանից ամեն ինչ խլել է:

 Դերասանին միջին ծանրությամբ հոսպիտալացրել էին հոկտեմբերի 10-ին: Ընդ որում, Ջիգարխանյանը հիվանդանոց է ժամանել ինքնուրույն, առանց որևէ փաստաթղթի և խնդրել է ոչ մեկի տեղեկություն չտրամադրել իր առողջական վիճակի մասին, այդ թվում՝ 38-ամյա կնոջը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]