Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողները յուրահատուկ ձևով են զարգացնում անգլերենի իմացությունը

Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողները 
յուրահատուկ ձևով են զարգացնում անգլերենի իմացությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանի նախաձեռնությամբ քոլեջի ուսանողները կզարգացնեն անգլերենի իմացությունը` այցելելով Հայաստանի պատմամշակութային օջախներ, ծանոթանալով դրանց պատմությանը և իրենց լսածի, տեսածի շուրջ անգլերենով զրույցներ ծավալելով: Ջազային քոլեջի ուսանողները հոկտեմբերի 24-ին այցելեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

«Այս նախաձեռնության նպատակը ուսանողների անգլերենի իմացությունը բարելավվելն է, քանի որ նրանց ընտրած մասնագիտությունները օտար լեզուների փայլուն իմացություն են պահանջում: Աշխատում ենք անել ամեն բան, որպեսզի ուսանողները կրկնակի հարստանան. և’ լավ մասնագետներ դառնան, և’  ճանաչեն իրենց հայրենիքի պատմական ժառանգությունը, և’ տիրապետեն տարբեր լեզուների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց քոլեջի հանրահաշվի և երկրաչափության դասախոս Լիանա Մանուկյանը:

Նրա խոսքով` «Էրեբունի» թանգարանում գիդը ուսանողներին տեղեկություններ է  հաղորդել հայերենով, սակայն նրանք իրենց լսածը խաղերի ու քննարկումների միջոցով վերարտադրել են անգլերենով: Մանուկյանը ընդգծեց, որ նախաձեռնությունը շարունակական բնույթ  է ունենալու:

Քոլեջի  առաջին կուրսի ուսանող, ապագա ռեժիսոր Մելինե Ապիկյանն ասաց, որ ընդունվել է ջազային արվեստի քոլեջ, քանի որ այնտեղ հրաշալի մթնոլորտ է տիրում, մասնագետները լիարժեք տիրապետում են իրենց գործին, ոգևորում ուսանողներին առաջ գնալ, չդոփել տեղում: «Տպավորված եմ նաև այսօրվա այցելությունից:   Առաջին անգամ էի թանգարանում, և ինձ համար շատ հետաքրքիր էր լինել հատկապես ամրոցում: Անգամ հուզվում էի, երբ պատկերացնում էի, որ այդտեղ իրական պատմություն է կերտվել»,-ընդգծեց Մելինեն: Խոսելով օտար լեզուների իմացության մասին` ուսանողուհին շեշտեց, որ դա իրենց մասնագիտության կարևոր մասն է, և ինքը ողջունում է նման ձևաչափով լեզու սովորելը:

«Ընտրել եմ այս քոլեջը, քանի որ միայն դրական արձագանքներ էի լսել դրա մասին: Երբ ընդունվեցի, համոզվեցի, որ  լավ տրամադրություն կա այստեղ, դասախոսները բարձրակարգ են: Կարևորում եմ այն, որ տեսական նյութին զուգահեռ նաև պրակտիկ դասեր ենք անցնում»,-ասաց քոլեջի ուսանող, ապագա ռեժիսոր և դերասան Կարեն Կոլոսովը:

Նա շեշտեց, որ անգլերենի իմացությունը կատարելագործելու վերը նշված ծրագիրը անհրաժեշտ է: Նա շատ կցանկանար, որ հաջորդ կանգառն Արցախը լիներ:

1979 թվականին ստեղծվել է «Հայ համերգ» կազմակերպության «Էստրադային ստուդիա», որը1992-ին վերանվանվեց «Էստրադային և ջազային արվեստի քոլեջ», իսկ 1996-ին` «Էստրադայինև ջազային արվեստի պետական քոլեջ»: ՀՀ կառավարության որոշմամբ` 2004 թվականին «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ: Շուրջ 35 ամյա գործունեության ընթացքում քոլեջում դասավանդել են՝ Ակսել Բակունցը, Ռոբերտ Յոլչյանը, Ստեփան Լուսիկյանը, Ստեփան Շաքարյանը, Արթուր Գրիգորյանը, Էլվինա Մակարյանը, Գեորգի Ջանգուլյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Էռնա Յուզբաշյանը, Սյուզան Մարգարյանը, Աշոտ Ղազարյանը, Արմեն Հյուսնունցը: Քոլեջի շրջանավարտներից են ՝ Սյուզան Մարգարյանը, Էռնա Յուզբաշյանը, ԱնահիտՄանուկյանը, Նունե Եսայանը, Էմմա Պետրոսյանը, Ռուզաննա Ջամբազյանը, Արմեն Գևորգյանը, Աիդա Սարգսյանը, Արմինկան, Նարինե Հարությունյանը և այլք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]