1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սեր և բարություն քարոզող «Անձնվեր ծառը» գիրքը հանձնվեց ընթերցասերների դատին

Սեր և բարություն քարոզող  «Անձնվեր ծառը» գիրքը հանձնվեց ընթերցասերների դատին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գրող, սցենարիստ և մուլտիպլիկատոր Շել Սիլվերսթինի «Անձնվեր ծառը» ստեղծագործությունը բարոյական ուղերձ է, ուղեցույց նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին: Այն նրանց կօգնի  ընթերցանության նոր հմտությունները ձեռք բերել: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին Բյուրոկրատ գրախանութում:

«Այս ստեղծագործությանը ծանոթացել եմ 90-ական թվականներին, երբ Հայաստանից մեկնեցի ԱՄՆ ու սկսեցի դասավանդել տեղի պետական դպրոցներից մեկում: Կարդալով այն` հասկացա, որ «Անձնվեր ծառը» ոչ միայն յոթ տարեկան երեխաների, այլև հասուն մարդկանց համար է: Գիրքն ունի խորը  պատգամ, ըստ որի` սերն անշահախնդիր է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գրքի թարգմանիչ Լիլիթ Բոյամյանը:

Անդրադառնալով հեղինակին` թարգմանիչը նշեց, որ Սիլվերսթինն ինքնատիպ ձեռագիր ունի: «Նա նաև չափածո ստեղծագործություններ է գրել, բայց «Անձնվեր ծառը» նրա ամենահայտնի աշխատանքն է, որին մի շարք փիլիսոփաներ են անդրադարձել: Շել Սիլվերսթինը շատ պարզ է գրում, և ես պահպանել եմ այդ պարզությունն ու զուլալությունը»,-ընդգծեց Բոյամյանը:

 «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանի խոսքով` գիրքը դասական բեսթսելեր է: Նա շեշտեց, որ հեղինակը կարևոր երևույթների մասին  անմիջական և գունագեղ լեզվով է խոսել:

Հայաստանում Ամերիկայի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը խոստովանեց, որ «Անձնվեր ծառը» ստեղծագործությունը բազմիցս ընթերցել է իր զարմիկների համար և հուզվել: «Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, կարդալով այն, պետք է մտածի, թե ո”վ է իր «անձնվեր ծառը»»,-ասաց Միլսը:

«Անձնվեր ծառը» գիրքը ճանաչված է ողջ աշխարհում:
Առաջին հերթին այն առաջ է քաշում ծնողի և զավակի, բնության և մարդու միջև անշահախնդիր սիրո, բարեկամության և հավատարմության գաղափարը: «Քեռի Շելբին», ինչպես անվանում են հեղինակին ԱՄՆ-ում, «Անձնվեր ծառը» գիրքը ստեղծելիս, օգտագործել է մուլտիպլիկատորի իր հմտություններն ու  կարողությունները: Դա ակնհայտ նկատվում է հեղինակի տպավորիչ պատկերազարդումներում: Գիրքը բեսթսելեր է համարվում ողջ աշխարհում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]