Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ելք» դաշինքն աջակցում է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման գործընթացին

«Ելք» դաշինքն աջակցում է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված 
գործընկերության համաձայնագրի ստորագրման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց «Ելք» դաշինքի հայտարարությունը Հայաստան-Եվրոպական-Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը հայտարարությունը ներկայացրեց Ազգային ժողովի հայտարարությունների ժամին:

«Հիմք ընդունելով օրերս Եվրոպական Միության կողմից հրապարակված Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության սույն թվականի նոյեմբերին ստորագրվելիք պայմանագրի տեքստը, հաշվի առնելով, որ պայմանագիրը ներառում է քաղաքական, տնտեսական, իրավական և հասարակական բոլոր ոլորտներում բարեփոխումների ճանապարհային քարտեզ, գիտակցելով, որ ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության հաստատումը և դրա հետագա խորացումը կարող է զգալիորեն նպաստել Հայաստանի քաղաքական, տնտեսական, իրավական ոլորտներում մի շարք արատավոր երևույթների հաղթահարմանը՝ «Ելք» դաշինքն արձանագրում է.

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև բանակցված Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը կարևորագույն խթան է Հայաստան-Եվրոպական Միություն Հայաստանում սոցիալ-տնտեսական և քաղաքական լրջագույն բարեփոխումների համար: «Ելք» դաշինքը աջակցություն է հայտնում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացին՝ այն համարելով երկկողմ ու բազմակողմ հարաբերութունների խորացման գրավական և պատրաստակամություն հայտնելով խորհրդարանական վավերացման փուլում կողմ քվեարկել համաձայնագրին:

«Ելք» դաշինքը կոչ է անում ստորագրող կողմերին մինչև վերջ ցուցաբերել քաղաքական կամք և հետևողականություն ավարտին հասցնելու համաձայնագրի ստորագրման և հետագա վավերացման գործընթացը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]