Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է սպորտային հոգեբանությանը նվիրված միջազգային գիտաժողով

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է սպորտային հոգեբանությանը նվիրված 
միջազգային գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն առաջին անգամ Հայաստանում անցկացնում է «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» միջազգային գիտաժողովը:

«Այս գիտաժողովը պետք էր անցկացնել ավելի վաղ, քանի որ այսօր առանց սպորտային հոգեբանության հնարավոր չէ լավ արդյունքների հասնել: Այս գիտաժողովի համար մեզ հաջողվեց սպորտային և ոչ սպորտային հոգեբանների մեծ «բանակ հավաքել», այդ թվում՝ Հայաստանի 14 պետական բուհերի ներկայացուցիչներ են մասնակցում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Լալայանի անվան սպորտի, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Հարութ Բաբայանը, կարևորելով գիտաժողովի անցկացնումը, շեշտեց որ հրավեր է ուղարկվել Հայաստանի բոլոր մարզական ֆեդերացիաներին և հավաքականների բոլոր մարզիչներին: «Միջազգային կարգի մասնագետները, բացի գիտաժողովի մասնակցությունից, նաև դասախոսությամբ են հանդես գալու ինստիտուտի մասնագետների և մարզիչների համար»,-ասաց Բաբայանը: 

«Հայկական սպորտում մարզիկների հետ աշխատող հոգեբանների կարիքը կա: Գիտաժողովը տևելու է 3 օր  և ունի երեք ուղղություն: Բացի մասնագետներից գիտաժողովով հետաքրքրված էին նաև ՖԿՀՊԻ ուսանողները»,-ասաց Սպորտային կառավարման և մանկավարժության ֆակուլտետի դեկան Գագիկ Սարգսյանը:

«Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» միջազգային գիտաժողովին մասնակցում է ԱՊՀ 8 և եվրոպական 3 երկրների ներկայացուցիչներ: 

Գիտաժողովը եռօրյա է և անցկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարար, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Քարամյանի նախաձեռնությամբ: 

Գիտաժողովը կարող է շարունակական դառնալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]