Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԿԳ նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենին

ԿԳ նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ 
կապերի բաժնի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ռոբերտ Անդերսոնին և մշակութային կրթական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի» նախագիծը նաև միջազգային կառույցների հետ ճկուն համագործակցության հնարավորություն կընձեռի՝ մասնավորապես լեզուների ուսուցման մեթոդաբանության, ուսուցիչների վերապատրաստման հարցերում:Այդ համատեքստում ԿԳ նախարարը կարևորել է նման ձևաչափի աշխատանքային հանդիպումները, որոնք առավել գործուն արդյունքներ են արձանագրում: Լևոն Մկրտչյանը կարևորել է նաև անգլերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման և անգլերեն լեզվի դասավանդման գործընթացի շրջանակում տրամադրվող ԱՄՆ դեսպանատան աջակցությունը:

Իր հերթին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենը, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, անդրադարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կրթական փոխանակման ծրագրերում ԱՄՆ և ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի նախագծին: Ռոբերտ Անդերսոնը պատրաստակամություն է հայտնել՝ ամրապնդել և ընդլայնել աջակցությունը մեր երկրում անգլերեն լեզվի դասավանդման և ուսուցիչների վերապատրասման գործընթացներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտին վերաբերվող ծրագրային և կազմակերպչական մի շարք հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]