Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սոբչակի շտաբը գլխավորել Է 1996 թվականին Ելցինի ընտրարշավի ղեկավարներից մեկը

Սոբչակի շտաբը գլխավորել Է 1996 թվականին Ելցինի ընտրարշավի ղեկավարներից մեկը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի պաշտոնին հավակնող լրագրողուհի Քսենիա Սոբչակի նախընտրական շտաբի ղեկավար Է դարձել մեդիա-մենեջեր Իգոր Մալաշենկոն՝ ՆՏՎ-ի հիմնադիրներից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Ես պատրաստ եմ ձեզ ներկայացնել իմ շտաբի պետին՝ Իգոր Մալաշենկոյին՝ 1996 թվականին Ելցինի ընտրարշավի ղեկավարներից մեկին եւ ՆՏՎ-ի հիմնադիրներից մեկին»,-ասել Է Սոբչակը՝ հոկտեմբերի 24-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: Նա նաեւ իր ընտրարշավին միանալու Է հրավիրել տնտեսագետներ Վյաչեսլավ Ինոզեմցովին եւ Անդրեյ Մովչանին, ինչպես նաեւ իրավաբան Ելենա Լուկյանովային: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Ինոզեմցովը կդառնա Սոբչակի տնտեսական ծրագրի հեղինակը:

Սոբչակը խոստացել Է, որ իր նախընտրական արշավի շտաբներ կբացվեն երկրի բոլոր խոշոր քաղաքներում: Նա հայտարարել Է բոլոր միլիոնանոց քաղաքներում ելույթ ունենալու, ՌԴ-ի տարբեր տարածաշրջաններ այցելելու մտադրության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]