1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քրդերի եւ իրաքյան աշխարհազորի բախումներ են տեղի ունեցել Սիրիայի հետ սահմանում

Քրդերի եւ իրաքյան աշխարհազորի բախումներ են տեղի ունեցել Սիրիայի հետ սահմանում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական զինված կազմավորումների եւ իրաքյան աշխարհազորի ջոկատների միջեւ հոկտեմբերի 24-ի առավոտյան մարտեր են ծավալվել իրաքա-սիրիական սահմանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրաքյան Քրդստանի նախագահի ավագ խորհրդական Հեմին Խավրամին:

Քրդական ինքնավարության անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 23-ին հայտնել Էր, որ վերջին երկու օրերին Իրաքի իշխանությունները շարունակել են տանկերի, հրետանու, ինչպես նաեւ ամերիկյան սարքավորանքի տեղակայումը, ներառյալ ռազմական ամենագնացներն ու զրահափոխադրիչները:

«Այսօր առավոտյան Մահմուդիայում՝ Ռաբիայի մերձակայքում, ժողովրդական աշխարհազորի (ալ Հաշդ աշ Շաաբի) ջոկատները գրոհել են փեշմերգայի ուժերի վրա: Փեշմերգան դիմագրավել Է այդ գրոհը եւ աշխարհազորին հետ շպրտել Ռաբիա՝ ոչնչացնելով երկու զրահափոխադրիչ եւ երկու Համվի»,- իր Twitter-ում գրել Է Մասուդ Բարզանիի ավագ խորհրդականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]