1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի Մարտունի քաղաքը կհամախմբի նռան սիրահարներին. հոկտեմբերի 29-ին առաջին անգամ կանցկացվի Նռան փառատոն

Արցախի Մարտունի քաղաքը կհամախմբի նռան սիրահարներին. հոկտեմբերի 29-ին առաջին անգամ կանցկացվի Նռան փառատոն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունի քաղաքում առաջին անգամ կանցկացվի Նռան փառատոն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, 25 առանձին տաղավարներով նռան այգիներ ունեցող գյուղատնտեսները կներկայացնեն իրենց արտադրանքը: Առանձին տաղավարներով կմասնակցեն նաև մոտակա համայնքների գյուղացիները` ներկայացնելով իրենց բերքն ու բարիքը:

«Փառատոնի ծրագիրն իր մեջ ներառում է նռան, ինչպես նաև նռան օշարակի, գինու, հյութի ներկայացում և վաճառք: Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավորություն կընձեռվի նռան մշակմամբ և վերամշակմամբ զբաղվողներին կազմակերպել իրենց արտադրության իրացումը, կատարել փորձի փոխանակում»,-ասաց Մհեր Խաչատրյանը: Նռան մշակմամբ զբաղվողներին աջակցելուց բացի, այս փառատոնը զբոսաշրջային նշանակություն ունի: Քաղաքապետի խոսքով, այս միջոցառմամբ առիթ կստեղծվի ոչ միայն գալ մասնակցել փառատոնին, համտեսել արցախյան բերքն ու բարիքը, այլև այցելել մոտակա գեղատեսիլ վայրերը:

Փառատոնն ուղեկցվելու է մշակութային միջոցառմամբ: Նախատեսված է համերգ, կլինեն ազգագրական պարեր ու խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Մհեր Խաչատրյանը, չբացելով փակագծերը, նշեց, որ լինելու են բազմաթիվ անակնկալներ:

Մարտունու քաղաքապետն ընդգծեց, որ նպատակ ունեն այս փառատոնը դարձնել ամենամյա: Առաջիկայում նախատեսում են ակտիվ աշխատել զբոսաշրջային կազմակերպությունների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]