Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վան Գոգի կտավը Christie՚s-ի աճուրդում կդրվի 50 մլն դոլարով

Վան Գոգի կտավը Christie՚s-ի աճուրդում կդրվի 50 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իմպրեսիոնիստ եւ աբստրակցիոնիստ նկարիչների գործերը, որոնց արժեքը գնահատվում Է 120 մլն դոլար, նոյեմբերի 13-ին վաճառքի կհանվեն Christie՚s-ի աճուրդային տան կողմից: Ինչպես հայտնել Է նրա մամուլի ծառայությունը, անտարակույս, հավաքորդների առավել մեծ հետաքրքրությունն Է առաջացնում Վինսենթ վան Գոգի «Հերկված դաշտը եւ հերկվորը: Սեն Ռեմի» կտավը: Այն նախապես գնահատել են 50 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վան Գոգն այդ կտավն ստեղծել Է՝ գտնվելով Սեն Ռեմի դե Պրովանսի հոգեբուժարանում՝ Առլից ոչ հեռու, որտեղ նա վեճ Է ունեցել Պոլ Գոգենի հետ, որից հետո Վան Գոգը կտրել Է իր ականջի բլթակը: Կտավի վրա նա պատկերել Է իր հիվանդասենյակի պատուհանից բացվող տեսարանը, որտեղ նա գտնվել Է 1889 թվականի մայիսից մինչեւ 1890 թվականի մայիսը: Նա նկարի վրա աշխատանքն սկսել Է օգոստոսի վերջին եւ այն ավարտել Է սեպտեմբերի 2-ին:

Աճուրդի են դրվելու նաեւ Անրի Մատիսի, Մարկ Շագալի եւ Մարկ Ռոտկոյի կտավները: Այդ աշխատանքները պահվում Էին տեխասցի նավթային մագնատ Փերի Ռիչարդսոն Բասսի եւ նրա տիկնոջ՝ Նենսիի հավաքածուում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]