1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման արարողություն

Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել հայկական ազգային ոճով 
գորգերի նվիրաբերման արարողություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանին եւ «Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, ընդգծելով, որ նման ձեռնարկումների միջոցով մեր պատմամշակութային ժառանգությունը ոչ միայն ներկայացվում է մեր հանրությանն ու աշխարհին, այլեւ պահպանվում ու զարգանում է:

Երկրի ղեկավարի խոսքով՝ այս գեղեցիկ գորգերի պատրաստումը քրտնաջան աշխատանք է, որում ներգրավված է մեծ, համախմբված եւ հայրենասեր թիմ:

Բակո Սահակյանը նշել է, որ այդ աշխատանքը մնայուն է եւ ծառայելու է մեր ժողովրդին տասնամյակներ շարունակ՝ որպես ազգային պատմամշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս:   

Նույն օրը նախագահը հյուրերի հետ քննարկել է Արցախում գորգագործության զարգացմանը վերաբերող հարցեր եւ այս գործում կարեւորել «Մեգերյան Կարպետ»-ի պես հայտնի ընկերությունների հետ փոխգործակցությունը:

Միջոցառմանը եւ հանդիպմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]