1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանն Արցախ այցելած CNN-ի հաղորդավարին կներառի «սև ցուցակում»

Ադրբեջանն Արցախ այցելած CNN-ի հաղորդավարին կներառի «սև ցուցակում»

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Բաքուն ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենին Արցախ այցելելու պատճառով կներառի «սև ցուցակում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, հեղինակավոր CNN  հեռուստաընկերության թղթակից Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան և Արցախ՝  իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար: Բուրդենը հարցազրույցներ է անցկացրել արցախյան Շուշի քաղաքում, մասնավորապես՝ Ջդրդուզի կիրճում, որտեղ նա  ճաշակել է ժենգյալով հաց, շիլա, խորոված, տնական յոգուրտ,  թթի և հոնի օղի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]