Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հոքինգի ատենախոսությունը կարդալ ցանկացողները շարքից հանել են Քեմբրիջի համալսարանի կայքը. The Guardian

Հոքինգի ատենախոսությունը կարդալ ցանկացողները շարքից հանել են Քեմբրիջի համալսարանի կայքը. The Guardian
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի համալսարանի կայքը, որտեղ հոկտեմբերի 23-ին անվճար օգտագործման համար զետեղվել Է բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի դոկտորական ատենախոսությունը, շարքից դուրս Է եկել գիտական այդ աշխատության հետ ծանոթանալ ցանկացողների չափազանց մեծ թվի պատճառով:

Ինչպես հայտնել Է The Guardian-ը, մեկ օրից պակաս ժամանակում շուրջ 60 հազար մարդ Է փորձել ներբեռնել Properties of Expanding Universes («Ընդարձակվող տիեզերքների հատկությունները») վերտառությամբ հետազոտությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

75-ամյա գիտնականն ինքը արձագանքել Է այդ նորությանը՝ հույս հայտնելով, որ 134-Էջանոց աշխատությունը չի հիասթափեցնի ֆիզիկայի եւ տիեզերագիտության սիրահարներին: Նա նաեւ ցանկություն Է հայտնել, որ ազատ օգտագործման մեջ լինեն հայտնի գիտնականների բոլոր աշխատությունները:

Ավելի վաղ ֆիզիկոսի գիտական աշխատությանը, որը նա պաշտպանել Է 1966 թվականին 24 տարեկան հասակում, կարելի Էր անմիջականորեն ծանոթանալ միայն Քեմբրիջի համալսարանական գրադարանում կամ 65 ֆունտ ստեռլինգի (մոտավորապես 86 դոլար) դիմաց պատվիրել դրա սքանավորված պատճենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]