Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում սկսված վարժանքների ընթացքում գնահատվելու Է ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մարտունակությունը

Հայաստանում սկսված վարժանքների ընթացքում գնահատվելու Է ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մարտունակությունը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել Է մի շարք ստորաբաժանումների մարտական պատրաստության ստուգումը մարտավարական զորավարժությունների ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթահրթիռային, հետախուզական, ինժեներային, կապի ստորաբաժանումների վարժանքները, անօդաչու եւ բանակային օդուժի աջակցությամբ, անցկացվում են «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում:

Մարտավարական վարժանքները տեղի են ունենալու ցերեկային ու գիշերային ժամերին՝ զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ: Ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա փորձարկվելու Է հետախուզական-կրակային եւ հետախուզական-հարվածային կոնտուրների կիրառման նոր մեթոդիկան:

Զինծառայողները զորավարժությունների ընթացքում նորմատիվներ կհանձնեն մարտավարական պատրաստությունից, մարտական մեքենաների վարումից, հրաձգությունից: Զորամիավորման վաշտային մարտավարական խումբը նաեւ համալիր փորձարկում կանցնի մարտական պատրաստության հիմնական առարկաների գծով, այդ թվում՝ կիրականացնի պայմանական հակառակորդի օբյեկտների հետախուզում եւ հրետանու ու օդուժի կրակի շտկում:

Ընդամենը ստուգմանը ներգրավված են 500-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 100 միավոր ավտոմոբիլային ու զրահատանկային տեխնիկա, այդ թվում՝ Մի-24Պ, Մի-8Մտ ուղղաթիռներ եւ ժամանակակից անօդաչու թռչող համալիրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]