Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աչք փակելով Կատալոնիայի խնդրի վրա՝ Եվրամիությունը կարող Է վերածվել «դատարկ կարկասի». Պուչդեմոն

Աչք փակելով Կատալոնիայի խնդրի վրա՝ Եվրամիությունը կարող Է վերածվել «դատարկ կարկասի». Պուչդեմոն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակելով աչք փակել Կատալոնիայի խնդրի վրա՝ Եվրամիությունը կարող Է վերածվել «դատարկ կարկասի»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ի երեկոյան հայտարարել Է ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, Իսպանիայի իշխանությունները կատալոնյան ճգնաժամի ընթացքում «բացահայտորեն ոտնահարում են» Մարդու իրավունքների եվրոպական խարտիան:

«Մեր տունը Եվրոպան Է: Բայց նա շատ վատ վիճակում Է եւ կարող Է վերածվել դատարկ կարկասի»,- հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով Կատալոնիայի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության՝ Cecot-ի երեկոյան ժողովում, հայտնել Է ինքնավարության կառավարության մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 23-ին Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը, անդրադառնալով Կատալոնիայի հանրաքվեին ի պատասխան Մադրիդի կողմից արտակարգ միջոցների, մասնավորապես, Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառմանը, հայտարարել Է, որ Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնելը Մադրիդի սահմանադրական իրավունքն Է:

«Եվրահանձնաժողովի դիրքորոշումը ոչ մի փոփոխության չի ենթարկվել հոկտեմբերի 2-ից, ինչի մասին քանիցս հրապարակավ հայտարարել Է ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը: Մենք հանդես ենք գալիս հաջակցություն Իսպանիայի սահմանադրական եւ իրավական կարգի, եւ հիշատակված միջոցառումներն ամբողջ ծավալով տեղավորվում են այս սահմանադրական համատեքստում»,-հայտարարել Է Սհինասը: Երկուշաբթի ավելի վաղ հայտնի Է դարձել անձամբ Մադրիդ ուղեւորվելու եւ Իսպանիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) նիստին մասնակցելու Պուչդեմոնի պլանների մասին, որպեսզի շարադրի Բարսելոնայի դիրքորոշումը թագավորության կառավարության հետ վեճում:

Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ի արտահերթ հանդիպմանը որոշում Է ընդունել Կատալոնիայի ինքնավար հանրակցության նկատմամբ Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման մասին, որով Կատալոնիայի ամբողջ ղեկավարությունը կարող Է հեռացվել իշխանությունից, իսկ նրա լիազորությունները կիրականացնի Մադրիդի կողմից նշանակված ներկայացուցիչը:

Այժմ իսպանական կառավարության որոշումը պետք Է հաստատի Սենատը, որի՝ այդ խնդրին նվիրված նստաաշրջանը նշանակված Է հոկտեմբերի 27-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]