Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թիլերսոնը կոչ Է արել Իրաքին ու Քրդստանին՝ երկխոսել հակամարտության լուծման համար

Թիլերսոնը կոչ Է արել Իրաքին ու Քրդստանին՝ երկխոսել հակամարտության լուծման համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ Է արել Իրաքին ու Քրդստանին՝ երկխոսել հակամարտության լուծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 23-ին Թիլերսոնը չհայտարարված այցով ժամանել Է Բաղդադ, որտեղ հանդիպել Է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ:

«Մենք անհանգստացած ենք ու նաեւ վշտացած Քրդստանի տարածաշրջանային կառավարության եւ Իրաքի կենտրոնական կառավարության միջեւ տարաձայնությունների ի հայտ գալու կապակցությամբ: Մենք բարեկամներ ունենք Բաղդադում եւ բարեկամներ՝ Էրբիլում եւ մենք կոչ ենք անում կողմերին՝ երկխոսություն սկսել»,- նշվում Է հայտարարության մեջ:

Թիլերսոնը նաեւ ասել Է, որ «եթե երկու կողմերը հանձնառու լինեն միասնական Իրաքին, Իրաքի Սահմանադրությանը», ապա հնարավոր կլինի լուծել բոլոր տարաձայնությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]