Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց Մխիթարյան միաբանության հիմնադրման 300- ամյակի թեմայով նամականիշ

 Մարվեց և շրջանառության մեջ դրվեց Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-
ամյակի թեմայով նամականիշ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը» թեմային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամականիշը շրջանառության մեջ դրվեց հոկտեմբերի 23-ին Մատենադարանում կայած միջոցառումով: Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  և Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը:

«Շնորհակալ եմ, որ հոբելյանական այս գեղեցիկ միջոցառումը տոնում ենք Հայաստանում՝ Մատենադարանում: Քարտեզի վրա միաբանությունը մի փոքրիկ կետ է, սակայն իր մշակութային, գիտական, կրթական և հոգևոր գործունեությամբ հսկա է, որը կարողացավ 300 տարի շարունակ հզորանալ և դառնալ հայ ազգի հպարտության առարկան: Մենք հպարտ ենք, որ ունենք Մխիթարյան միաբանություն, որը զրկանքով կարողացավ հասնել մեր օրեր և թողնել մեծ ժառանգություն: Մխիթարյանների կարևորագույն ներդրումը հայ ժողովրդի կյանքում հայկական մշակույթը եվրոպական մշակույթին կապելն է»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի կարծիքով՝ ներկայումս Մխիթարյան դպրոցները համարվում են սփյուռքի մեր լավագույն դպրոցները: Այսօր՝ 300 տարի անց էլ նրանք զբաղված են բառաշինությամբ, բառարանագիտությամբ: Նրանց գրչագիր մատյանները հայ ժողովրդի խոսուն ներկայությունն են Իտալիայում:

«300 տարվա պատմության ներկայացուցչի պաշտոնը ստանձնելն անգամ մեծ պատիվ է: Այդ 300 տարիները վերագրում են հայ ժողովրդի ամենանվիրական ակունքներից մեկին՝ Մխիթարյան միաբանությանը»,-ասաց  Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանն ու հավելեց՝ ամեն հայ մխիթարյանցի է:

Շրջանառության մեջ դրված նամականիշն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրվել է Ֆրանսիայի տպագրատներից մեկում՝ 40 000 հատ տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է դիզայներ Վահե Մուրադյանը: Բացվեց նաև «Մխիթարյանների 300-ամյակը» խորագրով ցուցահանդես: Ներկայացվեցին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում 17-18-րդ դարերում տպագրված գրքեր:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]