Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առաջիկա ամիսներին կմեկնարկի ՀՀ ողջ տարածքում տրանսպորտային միասնական ցանց ստեղծելու պիլոտային ծրագիր

Առաջիկա ամիսներին կմեկնարկի ՀՀ ողջ տարածքում տրանսպորտային միասնական 
ցանց ստեղծելու պիլոտային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջիկա 2-3 ամիսների ընթացքում կհայտարարի հանրապետության ողջ տարածքում միասնական երթուղային ցանց ձևավորելու պիլոտային ծրագրի մեկնարկի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՀՀ կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Հրապարակում» հեռուստանախագծին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Ես հայտարարեցի, որ մենք մոտակա 2-3 ամսվա ընթացքում կհայտարարենք պիլոտային ծրագրի մասին, կանենք պիլոտային ծրագիր որևէ մարզում, որից հետո, գնահատելով դրական և բացասական կողմերը, կշարունակենք մնացած մարզերում իրականացնել»,- ասել է Մարտիրոսյանը;

Նախարարը հավելել է, որ իրենք պլանավորել էին այդ ծրագրի մեկնարկը տալ 2018թ. սակայն վարչապետի կողմից եղել է հանձնարարական ավելի շուտ` մոտակա եռամսյակի ընթացքում տալ մեկնարկը: Վահան Մարտիրոսյանի խոսքով` իրենց համար դա բարդ կլինի, սակայն ձգտելու են դրան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]