Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին պատասխան կտա Մադրիդի ձեռնարկած միջոցներին

Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին պատասխան կտա Մադրիդի 
ձեռնարկած միջոցներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի խորհրդարանի լիագումար նիստը, որտեղ գնահատական կտրվի այդ տարածաշրջանում ճգնաժամի կարգավորմանն ուղղված Մադրիդի միջոցառումներին, կարող Է կայանալ հոկտեմբերի 26-ին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս որոշումն ընդունվել Է կատալոնական խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների՝ հոկտեմբերի 23-ին կայացած հանդիպմանը: Մինչդեռ El Pais իսպանական թերթը գրում Է, որ, «հնարավոր Է՝ այդ նիստում հռչակվի Կատալոնիայի անկախությունը»:

Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ի արտահերթ հանդիպմանը որոշում Է ընդունել Կատալոնիայի ինքնավար հանրակցության նկատմամբ Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման մասին, որով Կատալոնիայի ամբողջ ղեկավարությունը կարող Է հեռացվել իշխանությունից, իսկ նրա լիազորությունները կիրականացնի Մադրիդի կողմից նշանակված ներկայացուցիչը: Այժմ իսպանական կառավարության որոշումը պետք Է հաստատի Սենատը, որի՝ այդ խնդրին նվիրված նստաշրջանը նշանակված Է հոկտեմբերի 27-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]