Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դանակով զինված տղամարդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակում հարձակվել Է հաղորդավարի վրա

Դանակով զինված տղամարդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակում հարձակվել 
Է հաղորդավարի վրա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանակով զինված տղամարդը հոկտեմբերի 23-ին Մոսկվայի Նոր Արբատում ներխուժել Է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակ: Հարձակման հետեւանքով վիրավորվել Է հաղորդավարուհի Տատյանա Ֆելգենգաուերը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ռադիոկայանի կայքում: «Ռադիոկայան ներխուժած տղամարդը դանակով հարվածել Է ռադիոկայանի հաղորդավարուհի Տատյանա Ֆելգենգաուերի պարանոցին: Պահապանները բռնել են նրան եւ հանձնել ոստիկանությանը:

Բժիշկների խոսքով՝ Տատյանայի կյանքին վտանգ չի սպառնում: Այդուհանդերձ, նա հոսպիտալացված Է»,-ասված Է հաղորդագրության մեջ: Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ին հաստատել են «Էխո Մոսկվի» գրասենյակի վրա հարձակման մասին տեղեկատվությունը: «Անհայտ անձը վերք Է հասցրել լրագրողուհու պարանոցին: Նրան բռնել են եւ այժմ հարցաքննում են: Հանցագործության դրդապատճառները պարզվում են»,-ասել Է աղբյուրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]