Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի. նախարար

Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի. 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու մասին խոսակցություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՀՀ կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Հրապարակում» հեռուստածրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ այդպիսի իրավական ոչ մի ակտ դեռ ստորագրած չկա, նման որոշում չկա: «Խնդիրը միայն քննարկումների փուլում է: Կլինի այնպիսի որոշում, որ ոչ մեկի իրավունքների իրավունքները չեն ոտնահարվի, և ոչ ոք իրեն այդ որոշումից վատ չի զգա»,- ասել է նախարարը:

Կառավարությունը պատրա՞ստ է փոխհատուցել վարորդներին եթե, այնուամենայնիվ, աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու որոշում կայացվի:  Վահան Մարտիրոսյանն այս հարցին պատասխանել է. «Փոխհատուցելու բան չի լինի: Չի արգելվելու մեքենաների շահագործումը»:

Հստակեցնող հարցին, թե կարո՞ղ ենք որոշակիորեն նշել, որ աջ ղեկով մեքենաները Հայաստանում չեն արգելվելու, նախարարը պատասխանել է. «Ինչ-որ փոփոխություն կկատարվի, բայց վարորդները կարող են վստահ լինել, որ իրենք կշարունակեն վարել իրենց մեքենաները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]