Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սեւան քաղաքում կազմակերպվեց աշխատանքի հերթական տոնավաճառը

Սեւան քաղաքում կազմակերպվեց աշխատանքի հերթական  տոնավաճառը

ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ Սեւան քաղաքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում կազմակերպվեց աշխատանքի հերթական տոնավաճառը, որին մասնակցեցին 28 գործատու եւ բազմաթիվ աշխատանք փնտրողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Սեւան քաղաքում 1180 է, գործազուրկների թիվը` 962: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 91 աշխատանք փնտրող: Աշխատանքի տոնավաճառի ընթացքում 350 աշխատանք փնտրող ծանոթացան տարբեր ընկերությունների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կողմից առաջարկվող 55 թափուր եւ 24 սպասվելիք աշխատատեղերի ցանկին: Շինարարությամբ եւ գովազդային վահանակների պատրաստմամբ զբաղվող «Ռիկոլ-Էդգա» ՍՊԸ-ն մեկն էր այն ընկերություններից, որոնք աշխատանքի տոնավաճառում ներկայացնում էին գործունեության շրջանակները` առաջարկելով թափուր աշխատատեղեր:

«Սեւան քաղաքի եւ տարածաշրջանի, Գավառի, Ճամբարակի գործատուներն սպասում էին թափուր աշխատատեղերը լրացնող մարդկանց, իսկ աշխատանք փնտրողներն էլ աշխատաշուկան մասամբ ուսումնասիրելու լավ հնարավորություն ունեին: «Ծովագյուղի հացի գործարան» ՍՊԸ-ն ներկայացել էր ոչ միայն իր առկա թափուր եւ սպասվելիք աշխատատեղերի ցանկով` խմորեղենի մասնագետ, վաճառող, տնտեսագետ, հաշվապահ, հավաքարար, այլ նաեւ կազմակերպել էր իր համեղ ու բազմազան արտադրանքի ցուցադրություն: Սեւանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրինությունն էլ կարիք ունի միանգամից 5 հոգեբույժի: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը միանգամից 8 թափուր հաստիք էր ներկայացրել` բուսաբանի, կենդանաբանի, անտառագետի, խեցեգործի, գնումների գծով մասնագետի, անվտանգության աշխատողի:

«Լիհնիտիս» ՍՊԸ-ն, որն զբաղվում է նաեւ գարեջրի արտադրությամբ, փնտրում էր գարեջրագործի: «Ծովագյուղ ՃՇՇ» ՍՊԸ տնօրինությունը կարիք ուներ բետոնագործի, իսկ «Ռիկոլ-Էդգա» ՍՊԸ-ի տնօրենը ոչ միայն փնտրում էր, այլ նաեւ գտավ էլեկտրաեռակցողի, որին առաջարկվեցին աշխատանքային նպաստավոր պայմաններ եւ բարձր աշխատավարձ:

Եվս երկու աշխատանք փնտրող հենց տոնավաճառի ընթացքում գտան իրենց աշխատանքային հասցեն: Զբաղվածության պետական գործակալության Սեւանի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Մելիք Ներսիսյանի հավաստմամբ՝ 72 աշխատանք փնտրող էլ լրացրել են հայտեր, որոնք կուսումնասիրվեն, կխմբավորվեն»,-մանրամասնեց Արմինե Ղուկասյանը: Աշխատանքի տոնավաճառի ընթացքում մի շարք գործատուներ ԶՊԾ-ի կողմից արժանացան շնորհակալագրերի` զբաղվածության տարածքային կենտրոնի հետ արդյունավետ համագործակցության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]