Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պեկինում կայացել Է Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարի Նախագահության երկրորդ նիստը

Պեկինում կայացել Է Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարի Նախագահության 
երկրորդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի Ժողովրդական ժողովների տանը հոկտեմբերի 20-ին կայացել Է Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարի Նախագահության երկրորդ նիստը, որը նախագահել Է Սի Ցզինպինը:

Ինչպես տեղեկացնում Է «Սինհուա» գործակալությունը, համագումարի պատասխանատու քարտուղար Լյու Յունշանը պարզաբանումներ Է տվել ՉԿԿ-ի 19-րդ գումարման Կենտկոմի անդամության թեկնածուների եւ թեկնածության թեկնածուների, ինչպես նաեւ ՉԿԿ-ի Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի անդամության թեկնածուների առաջարկված ցուցակների վերաբերյալ:

Նիստում որոշում Է ընդունվել համագումարի բոլոր պատվիրակությունների քննարկման համար տարածել ՉԿԿ-ի 18-րդ գումարման Կենտկոմի զեկույցի, ՉԿԿ-ի 18-րդ գումարման Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի աշխատանքի մասին զեկույցի եւ ՉԿԿ-ի Կանոնադրության ուղղումների վերաբերյալ որոշումների նախագծերը:

Նիստում որոշում Է ընդունվել քննարկման համար պատվիրակներին հանձնել ՉԿԿ-ի 19-րդ գումարման Կենտկոմի անդամության թեկնածուների եւ թեկնածության թեկնածուների, ինչպես նաեւ ՉԿԿ-ի Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի անդամության թեկնածուների առաջարկված ցուցակները:

Նախագահության նիստում ընդունվել Է համագումարում ընտրությունների անցկացման կարգը, որը քննարկվել Էր բոլոր պատվիրակությունների կողմից: Նիստում նաեւ ընդունվել Է քվեարկության անցկացման հսկիչների ցուցակը, որը համագումարի հաստատմանն Է ներկայացվելու նախքան պաշտոնական ընտրությունների սկսվելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]