1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Առափիում շահագործման հանձնվեց ջրահեռացման համակարգ

Առափիում շահագործման հանձնվեց ջրահեռացման համակարգ

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Առափի համայնքում հոկտեմբերի 22-ին շահագործման հանձնվեց, Ճապոնիայի կառավարության շուրջ 45 մլն դրամի աջակցությամբ կառուցված ջրահեռացման համակարգը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ Փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը, տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, Առափիում սողանքային հատվածների ուսումնասիրության և հորատման աշխատանքները մեկնարկել էին 2013 թվականին` հաշվի առնելով սողանքային հատվածի տեղաշարժման վտանգը: Համայնքի 11 ընտանիքի տրամադրվել են բնակարանների գնման վկայագրեր, վերջիններիս բնակարանները սողանքի հետևանքով դարձել էին 4-րդ աստիճանի վթարային և բնակության համար ոչ պիտանի: 2016 թվականին համայնքի ավագանին որոշեց դիմել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանը՝ ներկայացնելով ուսումնասիրությունների և հորատման աշխատանքների ամբողջական փաթեթը:

2017 թվականի մարտին Ճապոնիայի կառավարությունը հաստատեց ջրահեռացման համակարգի կառուցման ծրագիրը: Անցած յոթ ամիսներին «Գուգո Շինարար» ՍՊԸ-ն համայնքում ջրահեռացման երեք համակարգ է կառուցել: Բնակիչներն իրենց շնորհակալական խոսքում նշում էին, որ զգալի փոփոխություն է նկատվել ջրահեռացման համակարգերի կառուցումից հետո, տներում խոնավությունը նվազել է:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը և հույս հատնեց, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-ճապոնական բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի, իսկ այս տարի էլ նշվեց Ճապոնիայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]