Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անցած չորս տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ՉԺՀ-ի տարեկան միջին ներդրումը գերազանցել Է 30 տոկոսը

Անցած չորս տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ՉԺՀ-ի տարեկան միջին 
ներդրումը գերազանցել Է 30 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած չորս տարիներին Չինաստանի տնտեսությունը տարեկան աճել Է միջինը 7,2 տոկոսով, համաշխարհային տնտեսության մեջ նրա տարեկան միջին ներդրումը գերազանցել Է 30 տոկոսը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Սինհուա» գործակալությունը, հայտնել Է ՉԺՀ-ի Զարգացման եւ բարեփոխումների գործերի պետական կոմիտեի նախագահ Հե Լիֆենը՝ ելույթ ունենալով Չինաստանի կոմկուսի՝ Պեկինում ընթացող 19-րդ համագումարի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում:

Հե Լիֆենն ասել Է, որ այս տարի մոտավորապես 6,5 տոկոսի չափով չինական տնտեսության աճի նպատակը կարելի Է հաջողությամբ իրագործել, եւ հնարավորություն կա հասնելու ավելի բարձր արդյունքի: Ընթացիկ տարում ՉԺՀ-ի տնտեսության ընդհանուր ծավալը կգերազանցի 80 տրլն յուանը (ԱՄՆ-ի 1 դոլարը հավասար Է 6,6 յուանի):

Հե Լիֆենը նշել Է Չինաստանի տնտեսական կառուցվածքի մշտական օպտիմալացումը եւ վերջնական սպառման ու ծառայությունների ոլորտի դերի բարձրացումը չինական տնտեսության աճի ապահովման գործում: Պաշտոնյայի խոսքով՝ Չինաստանի քաղաքներում զբաղվածների թիվն արդեն չորս տարի անընդմեջ ավելացել Է ավելի քան 13 միլիոնով: 2017 թվականի հունվար-սեպտեմբերին այն աճել Է 10,97 մլն մարդով: Հե Լիֆենը հայտնել Է, որ վերջին չորս տարիներին 55 միլիոնից ավելի չինացիներ ազատվել են աղքատությունից: Այս տարի երկրում կարիքավորների թիվը կկրճատվի եւս ավելի քան 10 միլիոնով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]