Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկվել են գյուղատնտեսության 
ոլորտում համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է  ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին` գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը ցուցաբերած աջակցության համար` դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն ընդգծել է, որ Սիրիան հայկական կողմի հետ հետագա փոխգործակցությունը նախատեսում իրականացնել թե'  պետական, և թե' մասնավոր հատվածի ներգրավմամբ:

Հայաստանի հետ համագործակցությունն առավել ամուր հիմքերի վրա դնելու և ընդլայնելու նպատակով Սիրիայի դեսպանն առաջարկել է առաջիկայում Դամասկոսում կազմակերպել հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որը նախորդ անգամ անց է կացվել 2009 թվականին Երևանում: Դեսպանը վստահություն է հայտնել, որ համատեղ հանձնաժողովի շրջանակներում հնարավոր է ծավալել փոխշահավետ գործունեություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]