Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում ԶՈՒ գործողություններին մասնակցելու կամավորական շարժումը կկարգավորվի օրենքով

Հայաստանում ԶՈՒ գործողություններին մասնակցելու կամավորական շարժումը 
կկարգավորվի օրենքով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագծով կարգավորվում են զինված ուժերի գործողություններին կամավորականների մասնակցության հետ կապված հարցերը: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Զինված ուժերում մասնակցության կամավորությունը շատ հարազատ է մեր ժողովրդին, և այս տարիների մեր բանակաշինությունը, նաև ապրիլյան գործողությունների փորձը ցույց են տվել, որ կամավորական շարժումը մեծ ներուժ ունի և պետք է լիարժեք իրավական կարգավորման հիմքով տեղ գտնի օրենսդրության մեջ: Մենք այս նախագծում նման տեղ թողել ենք` նախատեսելով, որ կամավորական սկզբունքով կարող են պահեստազորային նախապատրաստում անցնել այն քաղաքացիները, ովքեր ենթակա չեն պարտադիր հաշվառման պահեստազորում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սարգսյանը:

Նրա գնահատմամբ` կամավորականությունը չպետք է խանգարի սահմանադրական պարտականության կատարմանը: «Եթե քաղաքացին զինապարտ է որպես պահեստազորում հաշվառված անձ, նա պետք է առաջնորդվի ոչ թե կամավորականության սկզբունքով, այլ իր զինկոմիսարիատի կողմից իրեն տրված առաջադրանքով ներկայանա նշված վայր նշված օրը: Սակայն մենք ունենք տարիքային խմբեր, զորակոչի և հաշվառման ոչ ենթակա խմբեր, որոնք կարող են կամավորականության սկզբունքով համալրել համապատասխան ստորաբաժանումները: Մեր դիրքորոշումը մեկն է`  որ կամավորականությունն ավարտվում է զինկոմիսարիատի դռան մոտ: Այն պահին, երբ քաղաքացին ներկայացել է, բանակը պարտավոր է նախանշել նրա ծառայության վայրը, ստեղծել պայմաններ, ապահովել երաշխիքներ, տալ իրավական կարգավորում, որպեսզի քաղաքացին լիարժեք օգտվի զինված ուժերի մասնակցի կարգավիճակից և դրանից բխող բոլոր հետևանքներից»,- պարզաբանեց Վիգեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]