Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կատալոնիայի ներկայացուցիչը կոչ Է արել ԵՄ-ին՝ հանդես գալ որպես հակամարտության միջնորդ

Կատալոնիայի ներկայացուցիչը կոչ Է արել ԵՄ-ին՝ հանդես գալ որպես 
հակամարտության միջնորդ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության միջնորդությունը Կատալոնիայում ճգնաժամի արդյունավետ կարգավորման միակ հնարավորությունն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին C News հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Մարտի Անգլադան՝ Ֆրանսիայում Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչը:

«Կատալոնիայում ճգնաժամի կարգավորման միակ հուսալի հնարավորությունը Եվրամիության միջնորդությունն Է»,-ասել Է քաղաքական գործիչը: Նա կարծիք Է հայտնել Է, թե հարկ Է, որ որպես միջնորդ հանդես գար Ֆիլիպ Վեցերորդ թագավորը, սակայն նա «արեց հայտարարություն, ըստ որի կարելի Է եզրակացնել, որ նա բաց Է թողել այդ հնարավորությունը»: Անգլադան չի համաձայնել այն կարծիքին, որ Եվրամիությունը եւ նրա երկրների բոլոր ներկայացուցիչները հրաժարվել են ԵՄ-ի միջնորդական դերից:

«Այդ ուղու օգտին արտահայտվել Է, մասնավորապես, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը»,-հիշեցրել Է նա: Անգլադան հրաժարվել Է պատասխանել այն հարցին, թե Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հատկապես երբ կհայտարարի Կատալոնիայի անկախությունը: «Պուչդեմոնը բնավ չի ասել, որ ինքը կհայտարարի Կատալոնիայի անկախությունը:

Նա միայն ասել Է, որ տեղի խորհրդարանի քննարկմանը կներկայացնի այն հարցը, թե ինչպես պետք Է արձագանքել, եթե կենտրոնական իշխանությունները որոշում ընդունեն Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի (որը Կատալոնիային զրկում Է ինքնավարության իրավունքներից) կիրառման մասին: Այդ հոդվածի կիրառումը իսկական երկրաշարժ կդառնա ինչպես Իսպանիայի, այնպես Էլ Կատալոնիայի համար»,-նախազգուշացրել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]