Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դվինի հնավայրն ավելի ներկայանալի դարձնելու քայլեր են իրականացվում

Դվինի հնավայրն ավելի ներկայանալի դարձնելու քայլեր են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դվինի հնավայրի համար ծրագիր կազմելու, ֆինանսավորում ստանալու և գիտական մասնագետների միջոցով այն ներկայանալի դարձնելու համար կառավարության ուշադրությունը կհրավիրեն խնդրին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ Արարատի մարզպետի հետ պայմանավորվել են խնդիրը ներկայացնել առաջիկա մեկ ամսում:

«Կարծում եմ, Դվինի հնավայրի համար պետք է համապետական ծրագիր ստեղծենք: Հատկապես, երբ համայնքների համար գերակայություն ենք հռչակել զբոսաշրջությունը: Մարզերի ռազմավարության հիմնական ուղղություններից գլխավորը, գյուղատնտեսության հետ, նաև տուրիզմն է: Ունենալ այսպիսի պատմական վայր և այն չշահագործել այնպես, որ եկամուտ բերի երկրին և շրջակա բնակչությանը, ցավալի է: Մենք Արարատի մարզպետի հետ պայմանավորվեցինք, որ խնդիրը առաջիկա մեկ ամսում կփոխանցենք կառավարության քննարկման դաշտ»,-ասաց Լոքյանն ու հավելեց՝ կարծում եմ, կառավարության առաջնային ծրագրերից մեկն էլ կարող է սա դառնալ:

Նախարարը նկատեց Դվինի հնավայրը անհրաժեշտ կերպով ներկայանալի դարձնելու խնդիրը: «Հունաստանում կամ Իտալիայում այսպիսի վայրերում միլիոնավոր մարդիկ են այցելում: Մենք առանձնապես բան չունենք անելու, անհրաժեշտ է պարզապես այն ներկայացնել»,-ասաց նախարարն ու հավելեց՝ պետք են համապատասխան ծրագիր, ֆինանսավորում և գիտական մասնագետների աշխատանք:

Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի խոսքով՝ իրենք ևս աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ: «Մեկ ամիս առաջ առաջարկություն ենք ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարություն՝ հնավայրի տարածքում ցուցանակներ տեղադրելու համար: Այցելուների մեծ հոսք է լինում հնաբերդ, սակայն ոչ մի տեղեկություն չկա գրված, ցուցանակները կօգնեն ծանոթանալ մանրամասներին»,-ասաց Վարդանյանն ու հավելեց՝ զբոսաշրջիկների մեծ հոսք է լինում հատկապես երեկոյան ժամերին, երբ վերադառնում են Խոր Վիրապից:

Մարզպետ Արամայիս Գրիգորյանի կարծիքով, հնաբերդն առանձնահատուկ է այն առումով, որ մարզում զարկ է տալիս զբոսաշրջությանը: «Այս տարի ասֆալտապատել ենք դեպի հնաբերդ բերող ճանապարհը, որպեսզի հյուրերը հեշտությամբ գան և տեսնեն պատմամշակութային այս կենտրոնը: Կփորձենք հաջորդ տարի ևս ասֆալտապատման աշխատանքներ կատարել»,-եզրափակեց մարզպետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]