Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները Արգենտինայի սենատոր Է դառնում

Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները Արգենտինայի սենատոր Է դառնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի նախկին նախագահ Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները հոկտեմբերի 22-ին կայացած ընտրությունների արդյունքներով տեղ կստանա երկրի խորհրդարանի վերին պալատում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ընտրությունների նախնական արդյունքները:

Պետության նախկին ղեկավարը Սենատում առաջադրվել Է Բուենոս Այրեսի նահանգից: Նրա ստեղծած դաշինքը՝ «Քաղաքացիական միասնությունը», երկրորդ տեղն Է գրավել տարածաշրջանում եւ այդպիսով մեկ տեղ Է ստանում վերին պալատում: Սենատական մանդատը խորհրդարանական անձեռնմխելիություն Է երաշխավորում Ֆեռնանդես դե Կիրշներին: Մինչ այժմ նրա նկատմամբ երեք գործ Է հարուցված կոռուպցիայի եւ Կենտրոնական բանկում մեքենայությունների մասին:

Բացի այդ, դատախազությունը նախկին նախագահին կասկածում Է 1994 թվականին հրեական մշակութային կենտրոնում կատարված ահաբեկչության հետաքննությանը խոչընդոտելու մեջ: Խորհրդարանական անձեռնմխելիությունը Ֆեռնանդես դե Կիրշներին չի փրկի դատական հետաքննությունից, բայց նրան կպաշտպանի ձերբակալումից:

Ընտրությունների նախնական արդյունքները վկայում են հանրապետության մայրաքաղաքում եւ 23 նահանգներից 12-ում, այդ թվում՝ Բուենոս Այրեսի. Կորդովայի, Սանտա Ֆեի եւ Մենդոսի խոշոր նահանգներում կառավարամետ դաշինքների հաղթանակի մասին: Նախագահ Մաուրիսիո Մակրիի կողմնակիցների սենատական ցուցակները հաղթում են այն ութ տարածաշրջաններից չորսում, որտեղ խորհրդարանի վերին պալատի անդամների ընտրություններ են անցկացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]