Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Նա հրեշ Է դարձել». Ջիգարխանյանը հայտարարել Է, որ ջանալու Է մոռանալ իր կնոջը

«Նա հրեշ Է դարձել». Ջիգարխանյանը հայտարարել Է, որ ջանալու Է մոռանալ իր կնոջը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն Ջիգարխանյանը ՆՏՎ-ի եթերում մեղադրանքներ Է առաջադրել Է իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային: Մասնավորապես, Ջիգարխանյանը կնոջը կշտամբել Է իրենից երեխա ունենալու ցանկության համար:

Նրա խոսքով՝ «միայն արկածախնդիրը» նման քայլի կհամաձայնի 80 տարեկանում, տեղեկացնում Է «Արմեպրես»-ը: Դերասանը նաեւ «հրեշ» Է անվանել կնոջը՝ նրան մեղադրելով իր ունեցվածքին ու թատրոնին տիրանալու ցանկության մեջ: «Ես իմ մնացած կյանքում ջանալու եմ մոռանալ նրան»,-հայտարարել Է Ջիգարխանյանը:

Թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասանը հոկտեմբերի 10-ին հոսպիտալացվել Է Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվել Է միջին ծանրության: Նշվել Է, որ 82-ամյա արտիստը հիվանդանոց Է ընդունվել մասնավոր կարգով՝ առանց փաստաթղթերի եւ խնդրել Է իր առողջական վիճակի մասին չհայտնել ոչ ոքի, ներառյալ 38-ամյա կնոջը:

ԶԼՄ-ները հայտնել են դերասանի ամուսնալուծվելու մտադրության մասին: «Ուղիղ եթեր Անդրեյ Մալախովի հետ» ծրագրում Ջիգարխանյանը պատմել Է, որ իր կինը «շատ ցավ» Է պատճառել իրեն, եւ ինքը պատրաստ չԷ ներել նրան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]