Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայում

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայի առաջնության թիմային պայքարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալբանիայի Դուրրերս քաղաքում ընթացող Հայաստանի Մ23 տարեկանների թիմը նվաճել է 8 ոսկե մեդալ՝ դառնալով թիմային հաշվարկով առաջինը Եվրոպայի առաջնությունում:  Երիտասարդ ծանրորդները նվաճել են նաև մեկական արծաթե և բրոնզե մեդալներ:

Հայաստանի կանանց մինչև 20 տարեկանների թիմը ևս առաջինն է թիմային հաշվարկում, որտեղ հայ ծանրորդները նվաճել են  6 ոսկե մեդալ:

Եվրոպայի երիտասարդների այս առաջնությունում չեմպիոնների դարձան Անդրանիկ Կարապետյանը, Գոռ Մինասյանը, Կարուշ Ղուկասյանը, Սիմոն Մարտիրոսյանը,  Սոնա Պողոսյանը, Արփինե Դալալյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]