Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Դավթաշենում բռնկված հրդեհից տուժածներ չկան

Դավթաշենում բռնկված հրդեհից տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 4ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից տուժածներ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հոկտեմբերի 22-ին, ժամը 15:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավթաշենի 2-րդ թաղամաս 4ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հյուրասենյակում այրվում է գրապահարան. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել՝ 16:35-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ