Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը զիջեց արտագնա խաղում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը զիջեց արտագնա խաղում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»- հյուրընկալվելիս զիջեց «Հուդերսֆիլդ Թաուն»-ին (2։1)։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տան տերերը՝ «Հուդերսֆիլդ թաուն»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը։ Հանդիպման 28-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ահարոն Մույը։ Խաղակեսի վերջնամասում «Հուդերսֆիլդ թաուն»-ի ֆուտբոլիստները նաև կրկնապատկեցին հաշվի տարբերությունը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Լաուրենտ Դեպոիտրեն։ Խաղի 78-րդ րոպեին «Կարմիր սատանաներից» հաշվի տարբերությունը կրճատեց Ռեշֆորդը՝ 2։1։
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթսրյանը մեկնարկային կազմում չէր, սակայն խաղադաշտ մտավ երկրորդ կեսում։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 24-ին լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում մրցելով «Սուոնս սիթի»-ի դեմ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]