Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղհովիտի տարածքի «Մաքուր աղբյուր» վայրից աղբակույտը հեռացված է ամբողջությամբ

Գեղհովիտի տարածքի «Մաքուր աղբյուր» վայրից աղբակույտը հեռացված է 
ամբողջությամբ

ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի վարչական տարածքի «Մաքուր աղբյուր» վայրից համապետական 3-րդ շաբաթօրյակի ընթացքում ամբողջությամբ մաքրվել եւ հեռացվել է առաջացած աղբակույտը: Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանի հավաստմամբ՝ «Մաքուր աղբյուր» անունը կրող աղբյուրը գտնվում է Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի եզրին, որտեղ հաճախակի կանգ են առնում ուղեւորները՝ ջուր խմելու կամ հաց ուտելու, քեֆեր անելու:

«Այդ կերուխումերի արդյունքում էլ տարածքում առաջանում են աղբի մնացորդներ կամ աղբակույտեր, որոնք արդեն մեր համայնքապետարանի ուժերով մաքրում ենք մի քանի անգամ, սակայն որոշ ժամանակ անց նորից աղբի մնացորդներն առաջանում են մարդկանց անբարեհոգի, անպատասխանատու վերաբերմունքի պատճառով:

«Մաքուր աղբյուրը» մեր բնակավայրից գտնվում է կիլոմետրեր հեռու, ուստի դժվար է օրվա բոլոր ժամերին հսկողություն սահմանել: Այն նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների, տուրիստների «աչքի առաջ» է, որը նկատվում է անմիջապես: Կփորձենք ավելի շատ հսկել, որպեսզի նոր աղբակուտակումներ այդ վայրում ի հայտ չգան»,-նշեց Վարդան Պողոսյանը: Համապետական 3-րդ շաբաթօրյակին Գեղհովիտում ներգրավվել են 150 մարդ, 3 միավոր տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]